211652_close_icon
views-count1289 դիտում article-date 13:58 29-04-2014

Դանակահարողը ձերբակալվել է

Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ա.-ն, իսկ կրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերքով` 1980 թ. ծնված Նաիրի Մ.-ն, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին: Կարեն Մ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր