211652_close_icon
views-count1766 դիտում article-date 17:08 23-02-2015

Անչափահասներին դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

Փետրվարի 22-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Բ. Ն.-ն: Նույն օրը, ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Վ. Ս.-ն: Պարզվել է, որ փետրվարի 22-ին, ժամը 19.00-ին, թիվ 195 դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Բ. Ն.-ին և Վ. Ս.-ին: Ըստ բժիշկների տեղեկանքի` վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` պարզվել է, որ նրանց դանակով հարվածել և վնասվածքները պառճառել է 1998 թ. ծնված Ս. Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 01.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր