1033 դիտում
14:37 17-05-2016
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մասնակցել են նախաձեռնված աղբի մաքրման աշխատանքներին. լուսանկարներ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մայիսի 14-ին միացել են բնապահպանական հասարակական կազմակերպությունների և բնապահպան-ակտիվիստների նախաձեռնած Սևանա լճի ափամերձ հատվածների աղբի մաքրման աշխատանքներին: Բնապահպանության նախարարության աշխատակազմի և նրա տարածքային ստորաբաժանումների մոտ 80 աշխատակից` նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ աղբից մաքրել են Սևանա լճի արևելյան ափի` գերատեսչությանը հատկացված հատվածը:
Մաքրման աշխատանքներին մասնակցել են նախաձեռնությանն արձագանքած հասարակական կազմակերպությունների, դպրոցների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների մոտ 450 ներկայացուցիչ և անհատ քաղաքացիներ: ՀՀ բնապահպանության նախարարությունը «Սևան» ազգային պարկի միջոցով նախաձեռնության մասնակիցներին ապահովել էր աղբահանման միջոցների մի մասով և աղբատար ավտոմեքենաներով: Մաքրման աշխատանքներ են իրականացվել Սևանա լճի ողջ ափամերձ հատվածներում:
Հավաքված աղբի մի մասը նախաձեռնող խմբի կողմից տեսակավորվել է և հանձնվելու է վերամշակող համապատասխան ընկերություններին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը ողջունում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնությունը, որը կարևոր ներդրում է նախարարության ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվող աղբի մաքրման աշխատանքներում: Դրանք նաև նպաստում են հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը և բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
6288 դիտում
16:49 21-08-2017
Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին
Այս բաժնից
682 դիտում
16:42 06-02-2025
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ
1063 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին