211652_close_icon
views-count1153 դիտում article-date 14:38 08-11-2014

ՀՀ բնապահպանության նախարարը Ծիծեռնակաբերդում մասնակցել է Երևանի համաքաղաքային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի Կենտորն վարչական տարածքի Ծիծեռնակաբերդի անտառպուրակի աշնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին: Նախարարության աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների մասնակցությամբ անտառապուրակի 10 հեկտար տարածքում տնկվել է 6725 ծառ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ հատվածը քարքարոտության պատճառով ոչ լիովին բարենպաստ է ծառերի աճի համար՝ ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է տնկիների համար ընտրել առավել բարենպաստ հատվածներ և հետևողականորեն խնամքի աշխատանքներ տանել: Տարածքը ունեցել էր նաև ոռոգման ջրագծի վերանորոգման և երկարության ավելացման խնդիրներ, որոնք լուծվել են ծառատունկի ծրագրի շրջանակներում: «Այսօր մենք կատարում ենք կարևոր աշխատանք: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ծառատունկ ենք իրականացնում Ծիծեռնակաբերդի հարակից տարածքներում: Հուսով եմ, որ պատշաճ խնամքի և կպչողականության դեպքում ապրլի 24-ին այստեղ կունենանք կանաչապատ տարածքներ»,- ասել է Արամայիս Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր