3433 դիտում
23:18 16-05-2016
Ողջամիտ կոմպրոմիսը կա. Հերմինե Նաղդալյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր շարունակվեցին Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումները, որի ընթացքում բազմաթիվ ելույթներ հնչեցին թե ընդդիմադիր գործիչների, և թե իշխանական թևի ներկայացուցիչների կողմից: Արտահերթ ելույթի իրավունքով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր խոսքը ուղղելով ընդդիմադիր գործընկերներին նախ իր վրդովմունքը հնչեցրեց առ այն, որ երկրի կարևորագույն օրենքի քննարկումներն անցնում են կիսադատարկ դահլիճում.
,, Որտե՞ղ է ընդդիմությունը, թե՞ բավական է նեգատիվ էմոցիաները արտահայտել ու համարել ձեր գործը ավարտված, - հարցով դիմեց ընդդիմադիր գործընկերներին տիկին փոխխոսնակը այնուհետև անդրադառնալով կոնսենսուսի շուրջ չարչրկված եզրահանգումներին, նշեց, որ կոնսենսունսը հենց այնպես , ,,օդից կախված,, չի լինում:
,,Նախ պետք է ձևակերպել, թե ինչ եք հասկանում ,,կոնսոլիդացիա,,, ,,կոնսենսուս,, տերմինների տակ,, ,- մինչդեռ ըստ Հերմինե Նաղդալյանի Ընտրական օրենսգրքի առաջարկվող նախագիծը աննախադեպ քննարկված մի փաստաթուղթ է , որի ընդամենը 88 էջի վրա շուրջ 250 առաջարկություն է բերված:
,,Մենք ինչպես Սահմանադրական բարեփոխումների ժամանակ , այնպես ել հիմա ասել և ասում ենք ՝ եթ ե ընդդիմության համար սա կենաց ու մահվան պայքար է և այդ բառապաշարն է գործածվում ՝ մորթել, արյունահեղություն, բարձր գոռալ, գոչել, և այլն , ապա մեզ համար սա հնարավորություն է օրենքը կատարելագործելու, գնալ վստահության մթնոլորտ ձևավորելուն, և այդ առումով սա աննախադեպ բարեփոխում է, որն ընթանում է լայն կոնսոլիդացիայի պայմաններում, ողջամիտ կոմպրոմիսը կա, այդ մասին են խոսում ոչ միայն քննարկումներին մասնակցողների , նրանց արած առաջարկությունների քանակը բնութագրող թվերը, այլև քվեարկության պատկերը՝ առաջին ընթերցումից հետո շուրջ 100 ձայն ,,,- իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահը ՝ վստահություն հայտնելով, որ նախագծի երկրորդ ընթերցումը նույնպես քվեարկության նման պատկեր կարձանագրի:
,,Ուզում եմ ևս մեկ անգամ ուշադրությունը կենտրոնացնել նախագահ Ս.Սարգսյանի աննախադեպ բանաձևի վրա՝ ընտրությունների որակը ավելի կարևոր է, քան արդյունքը: Երբևէ եղե՞լ է,որ իշխանության ղեկավարը մեր երկրում նման խնդիր դրած լինի,,: -նշեց տիկին Նաղդալյանը, ավելացնելով, որ ընտրական օրենսգրքի հիմքում դրված է մեխանիզմ, որը կեղծիքի տեղ չի թողնում, մինչդեռ շատերը
փորձում են գտնել, թե որտեղ է թաղված շան գլուխը, ո՞ր փուլում, ո՞ր քայլում են ընտրությունները կեղծվելու:
Նմանատիպ նյութեր
5063 դիտում
20:08 03-07-2014
«ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքը եղել է ծանրաբեռնված և լարված». Հերմինե Նաղդալյան
1153 դիտում
18:00 25-10-2014
Հայաստանը նույնպես պետք է կարողանա մրցունակ դառնալ տարածաշրջանային զբոսաշրջության մեջ. Հերմինե Նաղդալյան
2064 դիտում
13:06 24-02-2015
Ընդդիմությունը կաղում է. Հերմինե Նաղդալյան
Այս բաժնից
688 դիտում
17:26 06-02-2025
Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին` Բագրատաշենի անցակետով
682 դիտում
16:42 06-02-2025
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ