Ընդդիմությունը կաղում է. Հերմինե Նաղդալյան
Ընդդիմությունը կաղում է եւ ոչ թե մեկ ոտքից, երկու ոտքից, այլ երեք ոտքից: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա կարծում է, որ ընդդիմության տկարությունն արագ ապաքինվող հիվանդություն չէ: «Քանի որ ինքներդ այդ հիվանդությունը չենք ախտորոշել»,- ասաց նա:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Հ. Նաղդալյանը ներկայացրեց դիտորդների դրական գնահատականները, արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի հաջողությունները:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ ընդդիմությունն առաջնորդվում է այն սկզբունքով, թե՝ ի՜նչ վատ է, իշխանությունն է մեղավոր, իսկ ի՜նչ լավ է, ընդդիմության շնորհքն է՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը վաղուց իրեն արդեն սպառել է: