Մի շարք «Թումո» կենտրոններում կցուցադրվեն վերջին տարվա դասընթացների ու հատուկ աշխատարանների ընթացքում արված ուսանողական աշխատանքները
«Թումո պորտֆոլիո» ամենամյա մեծ միջոցառման առիթով Թումոյի բոլոր կենտրոնների դռները բաց են լինելու սեպտեմբերի 8-ին` ժամը 12:00-ից 16։00-ը:
Երևանի, Գյումրիի, Դիլիջանի ու Ստեփանակերտի կենտրոններում ցուցադրվելու են վերջին տարվա դասընթացների ու հատուկ աշխատարանների ընթացքում արված ուսանողական աշխատանքները, որոնք ներառում են տարբեր ժանրեր` սկսած գրաֆիկական դիզայնից մինչև վիրտուալ իրականություն ու ռոբոտաշինություն: Սիրով հրավիրում ենք ծանոթանալու և լուսաբանելու միջազգային առաջատար մասնագետների ուղղորդությամբ ստեղծված ուսանողական աշխատանքներ (ծրագրի կրճատ հոլովակի հղումը կից ներկայացված է նամակում): Միջոցառման մուտքն ազատ է:
[b]Թումո թիմ[/b]