Հուլիսի 15-ին՝ 16։00-ից՝ Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումո կենտրոնները բացեցին դռները Թումոյի ուսանողների աշխատանքներով հետաքրքրված հարյուրավոր մարդկանց առջև։ Թումո Պորտֆոլիո 2017-ին բոլոր չորս կենտրոններ այցելեցին պատանիների ընտանիքները, ընկերները և Թումոյի գործունեությամբ հետաքրքրված բազմաթիվ մարդիկ։
Կենտրոններից յուրաքանչյուրը վերածվեց ինստալյացիոն հարթակի, որտեղ ցուցադրվեցին տանյակ դասընթացների և աշխատարանների արդյունքներ։ Սկսած 3D մոդելավորումից, ռոբոտաշինությունից, ծրագրավորումից և խաղերի ստեղծումից մինչև գեղագրական պաստառների ստեղծում, հաշվողական դիզայն և լուսանկարչություն՝ պատանիների նախագծերը զարմացրին և հետաքրքրեցին այցելուներին։