ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ճապոնիան առաջին անգամ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հյուսիսային Կորեայի պատճառով
Հարավային Կորեան, Ճապոնիան ու ԱՄՆ-ն ծրագրում են առաջին համատեղ զորավարժություններն անցկացնել՝ բացահայտելու համար Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային արձակումների նշանները: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին:
Երեք պետությունների համատեղ զորավարժությունները նախատեսված են հունիսի 28-ին և կանցկացվեն միջազգային RIMPAC ռազմածովային զորավարժությունների շրջանակներում:
Նշենք, որ ավելի վաղ Հոյւսիսային Կորեայի Նոդոն սինմուն թերթը երկերեսանիություն էր անվանել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք այցելելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ցանկությունը: