211652_close_icon
views-count886 դիտում article-date 16:05 03-03-2023

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը մարտի 13-23-ին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. Yonhap

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները մարտի 13-23-ին կանցկացնեն Freedom Shield համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնք հիմնվելու են համակարգչային սիմուլյացիայի վրա։ Այս մասին տեղեկացրել է Yonhap-ը։

Գործակալությունը տեղեկացրել է, որ 2023թ. անընդհատ զորավարժություններ են անցկացվելու, դրանք վերածվելու են համակարգչային սիմուլյացիայի վրա հիմնված ավելի երկարատեև մարզումների։ Նշվել է, որ նախատեսված են նաև Warrior Shield դաշտային մանեւրներ, որոնց նպատակն է բարձրացնել համատեղ միջոցառումների «ռեալիզմը»։ Դրանք կնշանակեն վերադարձ Foal Eagle մասշտաբային զորավարժություններին, որոնք դադարեցվել էին 2019թ.։

Yonhap-ի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաև ճգնաժամային իրավիճակների կառավարման հմտությունների մշակում, որոնց հատկացվելու է 4 օր։

Նմանատիպ նյութեր