211652_close_icon
views-count640 դիտում article-date 20:02 18-07-2023

Ճապոնիան և Ֆրանսիան առաջին անգամ կործանիչ ավիացիայի համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ճապոնիան և Ֆրանսիան առաջին անգամ կանցկացնեն կործանիչ ավիացիայի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ։

Զորավարժություններին կներգրավվեն Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի օդաչուները։ Այս մասին հաղորդում է  Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի տարածած հաղորդագրությունը։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը միտված է նպաստելու Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի մարտավարական հմտությունները, խթանել փոխըմբռնումը և է՛լ ավելի խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում՝ հանուն «բաց և ազատ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի։

Նախատեսվում է, որ ճապոնական կողմից կմասնակցեն երեք F-15 կործանիչներ և երկու F-2 կործանիչներ, իսկ Ֆրանսիայից՝ երկու Rafale կործանիչներ։

Զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 26-29-ը։

Նմանատիպ նյութեր