Ստամբուլում ռումբի պայթյունից մարդիկ են տուժել. տեսանյութ
Առնվազն 4 մարդ է տուժել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պայթյունը որոտացել է Ստամբուլի Մալթեփե թաղամասում՝ հետիոտնի անցման մետ, որտեղ անհայտ անձինք փաթեթավորված ինքնաշեն ռումբ են տեղադրել:
Անցորդները վիրավորում են ստացել մետաղական տարրերի հարվածներից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: