Կասետային ռումբի պայթյունից վիրավորում ստացվածները երեքն են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից այսօր՝ օգոստոսի 11-ին, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացածները երեքն են։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության, իսկ երրորդինը գնահատվում է ծանր։
Այս մասին փոխանցեցին Արցախի Առողջապահության նախարարությունից։
Ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության վիճակում գտնվողներն այս պահին վիրահատվում են։
Ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդել էր, որ Արցախում կասետային ռումբ է պայթել, 2 սակրավոր վիրավորում են ստացել։