Նախագահ ընտրվելու դեպքում Հիլարի Քլինթոնը ցամաքային գործողություններ չի վարի ԻՊ-ի դեմ
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային գործողություններ չի վարի, հաղորդում է Anadolu-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԻՊ-ի դեմ պայքարում, սակայն սխալ քայլ կլինի մեծամասշտաբ ցամաքային գործողություններ սկսելը:
Որպես պարզաբանում՝ Քլինթոնը նշել է, որ պատերազմ սկսելու համար հարկավոր է ունենալ համապատասխան բյուջե: Նա կողմ է արտահայտվել Սիրիայում արգելված օդային գոտու ստեղծմանը: