211652_close_icon
views-count3070 դիտում article-date 22:13 15-05-2016

Հարի Քեյնը դարձավ Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ Անգլիայի 2015/16 առաջնության լավագույն ռմբարկու: Պրեմիեր Լիգայի 38 խաղերում 22-ամյա հարձակվողը 25 գոլի հեղինակ դարձավ` առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյից և «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիից, որոնք 24-ական գոլ են խփել: Նշենք, որ Քեյնը 1999/00 մրցաշրջանից ի վեր, Քևին Ֆիլիպսից հետո դարձավ առաջին անգլիացին, որը Պրեմիեր Լիգայում լավագույն ռմբարկու է ճանաչվում:

Նմանատիպ նյութեր