211652_close_icon
views-count8410 դիտում article-date 18:20 24-06-2018

ԱԱ-2018. Անգլիան ջախջախում է. Հարի Քեյնը՝ հեթ-տրիկ և լավագույն ռմբարկու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի խմբային փուլի Անգլիա-Պանամա հանդիպումը իրադարձություններով հարուստ ստացվեց: Առաջին անգամ աշխարհի առաջնություններում հանդես եկող Պանամայի համար դժվար էր անգլիական հզոր թիմի դեմ պայքարել: Արդեն առաջին խաղակեսից հետո Անգլիան առջևում էր 5:0 հաշվով: Դուբլի հեղինակներ դարձան Ջոն Սթոունզը և Հարի Քեյնը: Երկրորդ խաղակեսում Հարի Քեյնը ևս մեկ անգամ աչքի ընկավ և հեթ-տրիկ հեղինակեց: Անգլիայի հավաքականը աշխարհի առաջնություններում առաջին անգամ մեկ խաղում 6 գոլ խփեց, իսկ Հարի Քեյնը 5 գոլով գլխավորեց մրցաշարի ռմբարկուների մրցավազքը: 4-ական գնդակ են խփել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և բելգիացի Ռոմելու Լուկակուն: Բացի այդ, վերջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Անգլիայի հավաքականը խաղացողը հեթ-տրիկ էր արել 1966 թվականին (Ջեֆրի Հյորսթ): Ինչ վերաբերում է Պանամային, ապա նրանց երջանկությանը չափ չկա, քանի որ թեպետ խոշոր հաշվով պարտվեցին, սակայն 78-րդ րոպեին կարողացան գրավել Անգլիայի դարպասը. դա թիմի առաջին գոլն էր աշխարհի առաջնություններում: Այս հաղթանակից հետո Անգլիան վաստակեց 6 միավոր և Բելգիայի հետ միասին դուրս եկավ փլեյ-օֆֆ: Վերջին տուրում այս թիմերը կվիճարկեն խմբում 1-ին տեղի հարցը: Զարմանալի է, բայց այս թիմերը վաստակել են 6-ական միավոր, և ունեն խփած և բաց թողած գնդակների նույն պատկերը՝ 8-2: [b]ԱԱ-2018, խմբային փուլ, G խումբ [/b] Անգլիա-Պանամա՝ 6:1 Սթոունզ, 8, 40, Քեյն, 22 (11մ.), 45+1, (11մ.), 62, Լինգարդ, 36 – Բալոյ, 78
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր