Կառլեն Մկրտչյանը գրավել է «Մորդովիայի» դարպասը. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում «Անժին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Մորդովիային»:
«Անժիի» կազմում երկրորդ գոլի գեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Անժին» վերջին տեղից բարձրացավ 12-րդ հորիզոնական, ինչը առաջնությունում իր տեղը պահպանելու հնարավորություն է տալիս: