Անգլիայի առաջնությունն ավարտվեց սենսացիոն իրադարձություններով. տեսանյութ
Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 2015/16 առաջնությունը: Հիմնական ինտրիգը կայանում էր նրանում, թե ովքեր պետք է դառնային մրցանակակիրներն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած թիմերը:
Ամբողջ առաջնությունը փայլուն անցկացրած Լոնդոնի «Տոտենհեմը» ակնհայտորեն տապալեց վերջնամասը: Թիմին վերջին տուրում առաջնությանը հրաժեշտ տված «Նյուքասլի» հետ խաղում ընդամենը 1 միավոր էր անհրաժեշտ 2-րդ տեղը գրավելու համար: Սակայն Ռաֆայել Բենիտեսի սաները սենսացիոն հաղթանակ տարան եւ այն էլ ջախջախիչ` 5:1 հաշվով: Ընդ որում, վերջին երեք գոլերը նյուքասլցիները խփել են` ունենալով 1 խաղացող պակաս: Նշենք, որ «Տոտենհեմը» առաջնության վերջին 4 խաղում այդպես էլ հաղթանակ չտարավ:
«Տոտենհեմի» սայթաքումից օգտվեց նրա ոխերիմ թշնամին` Լոնդոնի «Արսենալը», որը սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց առաջնության ետնապահ «Ասթոն Վիլլային» եւ շրջանցելով «Տոտենհեմին», զբաղեցրեց 2-րդ տեղը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: «Արսենալը» վաստակեց 71 միավոր, «Տոտենհեմը»` 70:
ԱՊԼ-ում 4-րդ տեղը ապահովեց «Մանչեսթեր Սիթին», որը վերջին խաղում ոչ-ոքի` 1:1 խաղաց «Սուոնսիի» հետ: «Մանչեսթեր Սիթին» արդեն Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլից կսկսի: Նշենք, որ «Սիթիին» միավորներով կարող է հավասարվել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այս դեպքում հաշվում են խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունը, որը «Սիթիի» մոտ չափազանց մեծ է, որպեսզի Վան Գալի թիմը կարողանա այն կրճատել:
Իսկ Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» իր վերջին խաղը Լոնդոնում անցկացրեց նախկին չեմպիոնի` «Չելսիի» դեմ եւ չեմպիոնական հատկանիշներ ցուցադրելով, կարողացավ ոչ-ոքի` 1:1 խաղալ:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգան լքում են «Նյուքասլը», «Նորվիչն» ու «Ասթոն Վիլան»:
[b]Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր
[/b]
«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 5:1
Ժորժինյո Վեյնալդում, 19, 73, 11մ, Ալեքսանդր Միտրովիչ, 39, Ռոլանդո Աարոնս, 85, Դարիլ Յանմատ, 86 - Էրիկ Լամելա, 60
Հեռացում՝ Միտրովիչ, 67
«Արսենալ» - «Ասթոն Վիլա»՝ 4:0
Օլիվյե Ժիրու, 5, 78, 80, Միկել Արտետա, 90+3
Սուոնսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1
Անդրե Այու, 45+1 - Կելեչի Իհեանաչո, 5
«Չելսի» - «Լեսթեր»՝ 1:1
Սեսկ Ֆաբրեգաս, 66, 11մ - Դենիել Դրինքուոթեր, 82