211652_close_icon
views-count3093 դիտում article-date 17:06 15-05-2016

Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան երրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը հաղթեց ռուս մրցակցին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ պարտվեց Վրաստանը ներկայացնող Բադուր Ջոբավային: Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին միմյանց հետ: Հրանտ Մելքումյանը պարտվեց, Արման Փաշիկյանը կիսեց միավորը: Հովհաննես Գաբուզյանը առավելության հասավ Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ: Իսկ Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց այս առաջնությունում: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:

Նմանատիպ նյութեր