Աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը Չեխիայից հասել է Ավստրալիա. տեսանյութ
Aн-225 հսկա բեռնատար «Մրիան» ինքնաթիռն ավարտել է 4-օրյա թռիչքը՝ Չեխիայից հասելով Ավստրալիա, հաղորդում է Ria Novosti-ն:
Ինքնաթիռը Ավստրալիա է հասցրել 135 տոննա կշռով գեներատոր, որն արտադրվել է Չեխիայի գործարաններից մեկում: Ինքնաթիռը տեսնելու էր եկել մոտ 50 հազար մարդ:
Ինքնաթիռը կառուցվել է 1984-88 թթ-ներին, Կիևի մեխանիկական գործարանում և չունի նմանակը աշխարհում: Ունակ է բարձրացնելու մինչև 250 տոննա բեռ: Ճանապարհին այն կանգ է առել Թուրքմենստանում, Հնդկաստանում և Մալայզիայում։