Ուզում եմ Չեխիա գնալ. գեղեցիկ վայրեր` հեքիաթային Չեխիայից. ֆոտոշարք
Չեխիան այն երկրներից է, որը կարելի է այցելել տարվա ցանկացած եղանակի: Գեղեցիկ բնությունը, հարմարավետ քաղաքները, ռոմանտիկ միջնադարյան ամրոցները Չեխիան դարձնում են այցելության համար գրավիչ և ցանկալի վայր:
Չեխիա գնում են նախ և առաջ ոգեշնչման համար: Գրավիչ ու յուրօրինակ շենքերը իրենց գեղեցիկ ճարտարապետական ձևավորումներով դարձրել են այդ երկիրը Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկը: