Մերկելի ընդունարանի մոտ խոզի գլուխ են նետել
Գերմանիայի ոստիկանությունը փնտրում է անհայտ անձանց, ովքեր խոզի գլուխ են նետել գերմանական Շտրալզունդ քաղաքում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի ընդունարանի մոտ։ Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն:
Խոզի գլխի վրա կանցլերի հասցեին վիրավորանքներ պարունակող գրություն է եղել, որի մանրամասները ոստիկանությունը չի հայտնում։
Հարուցվել է քրեական գործ։
Նշենք, որ Մերկելի վարկանիշը վերջին շրջանում կտրուկ ընկել է այն բանից հետո, երբ նրա վարած միգրացիոն քաղաքականության արդյունքում Գերմանիան Մերձավոր Արևելքից ավելի քան 1 մլն փախստական է ընդունել: