211652_close_icon
views-count60157 դիտում article-date 21:34 27-06-2023

Հերթական խոշոր չափի գողության դեպքը Գեղարքունիքի մարզում. Վարդենիսում բնակչի անասնագոմի պատը քանդել ու հափշտակել են 27 գլուխ գառ և 3 գլուխ ուլ

Երեկ՝ հունիսի 26-ին, անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի, սակայն Գեղարքունիքի մարզի Գեղամասար բնակավայրում բնակվող 48-ամյա Մաքսիմ Գևորգյանը և հայտնել, որ առավոտյան նկատել է՝ անասնագոմից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը:

Արդեն տեղում Մ. Գևորգյանը հայտնել է, որ հունիսի 25-ի ժամը 20:00-ից միչև հունիսի 26-ի 05:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր առանձնատան բակում գտնվող անասնագոմի քարե պատը քանդելու և անցք բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողացել իրեն պատկանող 27 գլուխ գառ և 3 գլուխ ուլ:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Գևորգյանը հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր