Լենինգրադի մարզում ուղղաթիռ է կործանվել. կա 2 զոհ
ՌԴ Լենինգրադի մարզում` Օլխովկա գյուղի տարածքում ուղղաթիռ է ընկել լիճը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը եղել են էլեկտրալարերը, որոնց մեջ խճճվել է ուղղաթիռը և վայր ընկել:
Աղբյուրի պնդմամբ` ուղղաթիռում 2 հոգի են եղել:
Վթարի մասին ոստիկանություն է ահազանգել ականատեսը, ըստ որի խոսքերի` ուղղաթիռը ընկել է Սուխոդոլսկոե լիճը:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները: