Գվատեմալայում ուղղաթիռ է կործանվել․ գրանցվել է 3 զոհ
Գվատեմալայի հարավարևելյան մասում ուղղաթիռ է կործանվել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ՝ օդաչուն և 2 ուղևոր։ Այս մասին հայտնում է Գվատեմալայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը։
Ուղղաթիռը ռադարից անհետացել էր երկուշաբթի ուշ երեկոյան՝ գտնվելով «Լա Աուրորա» միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա։ Պատարարի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։
Նախնական տվյալների համաձայն, ուղղաթիռի կործանման պատճառը միգուցե տեղանքի դժվար լեռնային ռելիեֆն է։