Տոմաս Տուխել. Մենք արժանի հաղթանակ տարանք
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի որակավորման 4-րդ փուլում նորվեգական «Օդդի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/21/62333/]հաղթանակը[/url]՝ 4:3: Հիշեցնենք, որ խաղի ընթացքում «Բորուսիան» պարտվում էր 0:3 հաշվով:
«Մենք պատրաստ չէինք նրանք, ինչ տեղի ունեցավ խաղասկզբում, բնավորության հարցում մենք խոցելի էինք:
Ես սարսափած էի նրանից, թե ինչ հեշտությամբ էր մրցակիցը մեզ գոլեր խփում: Մենք պետք է ավելի ուժեղ դառնանք:
Երկրորդ խաղակեսում մենք այնուամենայնիվ բնավորություն ցույց տվեցին և դա ինձ գոհացնում է: Արդյունքում մենք արժանի հաղթանակ տարանք, թեպետ՝ անկեղծ ասած, կարող էինք ավելի շատ խփել», ասել է Տուխելը: