211652_close_icon
views-count47628 դիտում article-date 23:15 12-05-2016

Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ դպրոցականների միջև ծեծկռտուքը կանխվել է ոստիկանների կողմից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Երևանում մի խումբ դպրոցականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի և ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանության բաժնի աշխատակիցները Խանջյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի խումբ երեխաներ վիճաբանում են: Ոստիկանները նրանց տեղափոխել են կենտրոնական բաժին: Պարզվել է, որ նույն օրը Խանջյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նշված հատվածից որովայնի ծակած վերքեր ախտորոշմամբ Սուբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Էրիկ Վ.-ն: Ոստիկանություն տեղափոխվածներն են` 15-ամյա Էրիկ Ա.-ն, ով սովորում է Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, 15-ամյա Արման Խաչատրյանը, ով սովորում է նույն դպրոցի 9-րդ դասարանում, 18-ամյա Տիգրան Ա.-ն, ով սովորում է Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում, 18-ամյա Արտյոմ Ա.-ն, 16-ամյա Գևորգ Ա.-ն, ով սովորում է թիվ 170 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, 16-ամյա Ալեն Ս.-ն, ով սովորում է նույն դպրոցի 11-րդ դասարանում, 17-ամյա Տիգրան Բ.-ն, ով սովորում է Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում, 17-ամյա Ալիկ Գ.-ն, ով սովորում է թիվ 4 արհեստագործական ուսումնարանում, 17-ամյա Լևան Թ.-ն, 16-ամյա Հայկ Կ.-ն, ով սովորում է Օհանյան կրթահամալիրի 1-ին կուրսում, 16-ամյա Վարդան Փ.-ն, ով սովորում է թիվ 3 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, 16-ամյա Վարդան Գ.-ն, ով սովորում է նույն դպրոցի 11-րդ դասարանում, 18-ամյա Ալբերտ Ե.-ն, ով սովորում է թիվ 65 ավագ դպրոցի 11-րդ դասարանում և 19-ամյա Արթուր Ա.-ն, ով սովորում է թիվ 3 ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Ոստիկանություն տարված երեխաները անչափահասների բաժանմունքի աշխատակցի կողմից հանձնվել են ծնողներին, իսկ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 19 սմ ընդհանուր և 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Պարզվել է նաև, որ վիճաբանողները եղել են Ա. Ե.-ն և Ա. Ա.-ն, ովքեր ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց նկատմամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր