211652_close_icon
views-count1490 դիտում article-date 16:24 12-05-2016

Բելառուսը հերքում է «Գազպրոմ»-ին ունեցած պարտքի մասին լուրերը

Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը հայտարարելէ, որ երկիրը ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից մատակարարված բնական գազի դիմաց ոչ մի պարտք չունի, հաղորդում է Tass գործակալությունը: «Մենք վճարումներն անում ենք՝ համաձայն միջկառավարական համաձայնագրի, որը ստորագրվել է երկու երկրների միջև»,-ասել է նա: Ինչպես հայտնի էր դարձել, «Գազպրոմ»-ի բելաուսական դուստր ձեռնարկությունը՝ «Газпром трансгаз Беларусь»-ը, մայիսի սկզբին Բելառուսի արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել՝ հայտարարելով, որ տեղական պետական ձեռնարկությունները մատակարարված գազի դիմաց վճարումներ չեն կատարում և գոյացել է հսկայական պարտք:

Նմանատիպ նյութեր