«Գազպրոմը» հերքում է գազային պարտքի մարման մասին Յացենյուկի խոսքերը
«Գազպրոմ» ընկերությունը չի հաստատում ռուսական գազի համար Ուկրաինայի կողմից պարտքի վճարման համար դրամական փոխանցում անելու մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովին:
Մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքերը` Կուպրիյանովը հայտարարել է, որ ենթադրաբար խոսքը գնում է «Նավթոգազի» եվրոպարտատոմսերի մարման մասին:
Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան մարել է Ռուսաստանին ունեցած իր գազային պարտքը` մանրամասնելով, որ երկու օր առաջ Ռուսաստանի հաշվին փոխանցել են 1.67 միլիարդ դոլար: