Իրանը և «Գազպրոմ»-ը համաձայնեցրել են «Հարավային Փարս» հանքավայրի շուրջ պարտքի մարման պայմանները
Իրանի իշխանությունները և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը վերջինիս առաջ «Հարավային Փարս» հանքավայրի զարգացման մեխանիզմի մշակման շուրջ պարտքի մարման համաձայնություն են ձեռք բերել։
Այդ մասին, ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Թեհրանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը. «Ամեն ինչ արդեմ կարգավորված»։
Նշենք, որ «Գազպրոմ»-ը Total և Petronas ընկերությունների հետ մասնակցել են Պարսից ծովածոցում «Հարավային Փարս»-ի զարգացման ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերին։ Իսկ իրանական կողմը վճարում էր դրա դիմաց, սակայն 2010 թվականին Իրանը դադարեցրեց վճարումները՝ կապված միջազգային պատժամիջոցների կիրառման հետ։
Այսպիսով, «Գազպրոմ»-ի հանդեպ իրանական կողմը պարտքը գնահատվում էր 17,6 մլն դոլար։