Զանգվածային ծեծկռտուք Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակիչ խաղից հետո. տեսանյութ
Զանգվածային ծեծկռտուքով է ավարտվել Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակիչ «Զարյա»-«Դնեպր» հանդիպումը (2:0):
Եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտ է մտել «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Ռոման Զոզուլյան, որը հանդիպմանը չէր մասնակցել որակազրկման պատճառով:
Զոզուլյան իր դժգոհությունն է հայտնել խաղադաշտը լքող եզրային մրցավարին, հարվածել նրան, որից հետո երկու թիմերի խաղացողների միջև ծեծկռտուք է սկսվել, որը շարունակվել է հանդերձարան տանող ճանապարհին: