7355 դիտում
11:57 12-05-2016
Փոփոխություն է կատարվել սովորողների փոխադրման և ավարտման կարգում
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով փոփոխություններ են կատարվել "Ոսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում":
Նախարարի հրամանով կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և "Մայրենի" և "Մաթեմատիկա" առարկաների գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը ստանում է հավաստագիր՝ հաստատված ուսումնական հաստատության կողմից, որը հիմք է հանդիսանում փոխադրվելու հաջորդ դասարան:Հավաստագիրը ներառում է գիտելիքների ստուգման բոլոր գնահատականները և սովորողի 4-րդ դասարանի տարեկան գնահատականները:
Միաժամանակ սահմանվել է, որ 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողները լրացուցիչ քննություններ հանձնում են "Հայոց լեզու և գրականություն" ("Մայրենի") և "Մաթեմատիկա" ("Հանրահաշիվ", "Երկրաչափություն") առարկաներից, իսկ ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից:
Նշենք, որ նախկին կարգով համապատասխան ժամաքանակով բացակայությունների դեպքում սովորողները պարտավոր էին հանձնել քննություններ ուսումնական պլանով սահմանված բոլոր առարկաներից, հետևաբար նոր կարգով սովորողի հաջորդ դասարան փոխադրումը դյուրացվում է, քանի որ քննությունների թիվը նախկին հինգի փոխարեն դառնում է երկու: Միաժամանակ 11-12-րդ դասարաններում 80-120 ժամ բացակայությունների նախկինում սահմանված սահմանային շեմը հասցվում է 120-200 ժամի, որը նույնպես կարգում կատարված փոփոխությունների մեղմացնող դրույթներից է:
Նմանատիպ նյութեր
22758 դիտում
16:38 01-02-2022
ԱՀ քաղաքացիներին անձնագրերի տրման կարգում կատարվել է փոփոխություն
2256 դիտում
13:32 06-08-2020
Գիտության ու կրթության ոլորտում նվաճման համար զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն արվեց
3682 դիտում
11:36 19-02-2021
ԿԳՄՍ նախարարությունն արմատական փոփոխություն է առաջարկում բուհերի ընդունելության կարգում
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը