6663 դիտում
10:52 12-05-2016
Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացնում է Հայաստանին՝ չծածանել Արցախի դրոշը
Եթե ԼՂՀ դրոշը «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությանը կարող է որակազրկում սպառնալ: Այս մասին հայտարարում է Եվրոպական հեռարձակողների միությունը՝ պաշտոնապես նախազգուցացնելով Հայաստանի հանրային հեռարձակողին՝ ԼՂՀ դրոշը Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/11/84791/]ծածանելու առնչությամբ[/url]:
Այս քայլը նշված հաղորդագրության մեջ խստորեն դատապարտվում է: Անգամ նշվում է կրկին փորձելու դեպքում հնարավոր որակազրկման ժամկետը՝ մինչև հունիս: Նախազգուշացումը տեղադրված է պաշտոնական Eurovoix.com կայքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը «Love Wave» կատարմամբ առաջին կիսաեզրափակչում հանդես եկավ 7-րդ համարի ներքո և, ըստ wiwibloggs.com-ի, որը քվեարկություն է անցկացրել` պարզելու համար կայացած փորձի լավագույն ելույթը, հաղթող է ճանաչվել Իվետա Մուկուչյանը:
Նմանատիպ նյութեր
3390 դիտում
11:31 27-03-2017
Եվրոպայի հեռարձակողների միությունը պաշտպանելու է «Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի մասնակցության իրավունքը
4979 դիտում
21:15 17-05-2016
Ուկրաինան կմնա Եվրատեսիլի հաղթող. Եվրոպական հեռարձակողների միություն
Այս բաժնից
862 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)