3366 դիտում
11:31 27-03-2017
Եվրոպայի հեռարձակողների միությունը պաշտպանելու է «Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի մասնակցության իրավունքը
Եվրոպայի հեռարձակողների միությունը գտնում է, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթի բոլոր մասնակիցներն էլ իրավունք ունեն մասնակցել մրցույթին և հետևելու է, որպեսզի Ռուսաստանը ևս իր ներկայացուցիչը ունենա այնտեղ։ Այդ մասին Tagesspiegel թերթին տված հարցազրույցում ասել է «Եվրատեսիլ»-ի կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ֆրանկ-Դիտեր Ֆրայլինգը։
«Հենց սկզբից էլ մենք հասկացրել ենք, որ սպասում ենք, որպեսզի մրցույթի նախընտրական փուլերն անցած բոլոր մասնակիցները ելույթ ունենան մրցույթում։ Նույնիսկ, եթե ՌԴ թեկնածուի մուտքն արգելող որոշումը ուժի մեջ մնա, հանձնաժողովը փորձելու է երաշխավորել և այնպես անել, որ Ռուսաստանը, ամեն դեպքում, մասնակցի մրցույթին»,-ասել է նա։
Այս տարի Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ում պետք է ներկայացնի Յուլյա Սամոյլովան՝ «Flame is burning» երգով։ Ուկրաինայի իշխանություններն արգելել են երգչուհուն մուտք գործել երկիր, քանի որ վերջինս այցելել է Ղրիմ։
Նմանատիպ նյութեր
6633 դիտում
10:52 12-05-2016
Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացնում է Հայաստանին՝ չծածանել Արցախի դրոշը
4934 դիտում
21:15 17-05-2016
Ուկրաինան կմնա Եվրատեսիլի հաղթող. Եվրոպական հեռարձակողների միություն
Այս բաժնից
1072 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
838 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
919 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ