Ուկրաինան կմնա Եվրատեսիլի հաղթող. Եվրոպական հեռարձակողների միություն
Ուկրաինան կմնա Եվրատեսիլ 2016 մրցույթի հաղթող, իսկ քվեարկության արդյունքները չեն վերանայվի:
Այս մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը` դիտարկելով մրցույթի արդյունքները վերանայելու պահանջով ստորագրահավաքը, նշում է Риа Новости-ն:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/17/85332/]Նշենք[/url], որ Change.org կայքում հրապարակված խնդրագիրը, որով պահանջվում էր վերանայել օրեր առաջ Շվեդիայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի քվեարկության արդյունքները, արդեն 75 հազար ստորագրություն էր հավաքել:
Խնդրագրի նախաձեռնության հեղինակը Արթուր Հովհաննիսյանն էր: Այն ուղարկվելու էր Եվրոպական հեռարձակողների միությանը: