211652_close_icon

«Գրանադայի» դարպասապահը չի բացառում, որ «Ռեալը» նրանց պարգևավճար կառաջարկի «Բարսելոնային» չպարտվելու համար

views-count3384 դիտում article-date 18:23 11-05-2016
«Գրանադայի» դարպասապահ Իվան Կելավան հայտնել է, որ դեմ չէ, եթե «Ռեալը» պարգևավճար առաջարկի Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բարսելոնային» չպարտվելու դեպքում: «Հաշվի առնելով, որ մենք պահպանել ենք մեր տեղը Պրիմերայում, դռ կարգին չենք մարզվել այս շաբաթ: Իմ թիմակիցներն ասացին, որ դա սովորական երևույթ է` այլ թիմերի ֆուտբոլիստներին խրախուսելը: Այնպես որ, հնարավոր է, «Ռեալը» մեզ պարգևավճար խոստանա, որպեսզի մենք կանգնեցնենք «Բարսելոնային», ասել է Կելավան: Նշենք սակայն, որ Իսպանիայում գործող կանոններով թիմերի նման խրախուսումը անօրինական է համարվում: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրից առաջ «Բարսելոնան» 1 միավորով առաջ է «Ռեալից»: «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Գրանադայի», իսկ «Ռեալը` «Դեպորտիվոյի հետ:

Նմանատիպ նյութեր