«Ռեալը» Մբապեի համար կառաջարկի 280 մլն եվրո
«Ռեալը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
France Football-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբը մոտ ժամանակներս ցանկանում ակտիվ բանակցություններ ձեռնարկել Մբապեի հարցով և նրա համար առաջարկել 280 մլն եվրո:
Մբապեի տրանսֆերում շահագրգռված է և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Նշվում է, որ «Ռեալը» ֆրանսիացու տրանսֆերը դարձրել է իր գլխավոր նպատակը: