«Գրանադայի» մարզիչ. «Ռեալը» մեր հանդեպ իրեն անտակտ պահեց. տեսանյութ
«Գրանադայի» գլխավոր մարզիչ Խոսե Ռամոն Սանդովալը Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Ռեալից» կրած պարտությունից (0:1) հետո քննադատել է մադրիդյան ակումբի մամլո ծառայությանը, որը խաղի նախօրեին երկրպագուներին առաջարկել է խաղադրույք կատարել և գուշակել, թե «սերուցքայինները» քանի գոլ կխփեն մրցակցին:
«Ռեալը» իրեն անտակտ և անհարգալից է պահել, նա թերագնահատել է մեզ: Մենք խաղում էինք ազատ և հանգիստ:
Խաղացողներս հրաշալի գործեցին, մանավանդ՝ հաշվի առնելով, որ ամբողջ շաբաթ մեզ հիշեցնում էին, որ նախորդ անգամ մենք այստեղ պարտվել ենք 1:9 հաշվով»,- ասել է Սանդովալը:
Նշենք, որ խաղի ընթացքում մրցավարը չհաշվեց «Գրանադայի» մաքուր գոլը: