211652_close_icon
views-count10547 դիտում article-date 23:02 11-05-2016

Մերլին Մոնրոյին մահացած գտան հեռախոսի լսափողը ձեռքում․ նա մահվանից առաջ չէր թողել ոչ մի գրություն

Մերլին Մոնրոյին մահացած գտան հեռախոսի լսափողը ձեռքում, 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը, Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանում, իր սեփական տանը։ Մահճակալի մոտ քնաբեր հաբերի դատարկ փաթեթ կար։ Տասնչորս այլ դեղերի և հաբերի պատիճներ կային գիշերային սեղանիկի վրա։ Մոնրոն մահվանից առաջ չէր թողել ոչ մի գրություն։ Նրա աճյունը տեղափոխվեց հերձման, որն իրականացրեց պաթոլոգատոմ բժիշկ Ցունետոմ Նոգուտին, որից հետո հայտարարվեց, որ Մերլին Մոնրոն մահացել է քնաբեր հաբերի չարաշահումից։ Դերասանուհու մահից անմիջապես հետո հաբերի չարաշահման վարկածը լայնորեն քննարկվում էր ամերիկյան մամուլում, առաջ բերելով այսպես կոչված «Վերթերի էֆեկտ», որից հետո հարյուրավոր ամերիկացիներ հետևեցին նրա օրինակին: Նրան հուղարկավորեցին Վեսթվուդյան գերեզմանոցի դամբարանում, 1962 թվականի օգոստոսի 8-ին։

Նմանատիպ նյութեր