211652_close_icon
views-count16893 դիտում article-date 13:01 11-04-2015

Բանակում դժբախտ պատահարից մահացած Արթուրի մահվանից 1 տարի առաջ ընտանիքում մեկ անդառնալի կորուստ էլ է եղել

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացած N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արթուր Առաքելյանը ընտանիքի միակ զավակն էր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները: Նրանք ցավով նշում էին, որ տղայի հոգեհանգիստը հենց նրա պապիկի մահվան առաջին տարելիցի օրվա հետ համընկավ: «Պապն իր կյանքը լավ, թե վատ ապրեց, բայց Արթուրը նոր էր կյանք մտնելու: Այդ առումով այս կորուստը անդառալի էր: Շատ լավ ընտանիք էր ու շատ լավ երեխա՝ սիրված բոլորի կողմից: Դժվար է հավատալ եւ համակերպվել, բայց, ցավոք, սա է դառը իրականությունը: Անգամ չգիտենք՝ ծնողներին ինչպես մխիթարել»,- ասացին հարեւանները: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Արթուր Առաքելյանը, [color=#CC0000][b]SHAMSHYAN.com[/b][/color]-ի տեղեկություններով, Երեւանից է՝ Նուբարաշեն 11 փողոցից: Բժիշկները 5 օր շարունակ փորձել էին փրկել նրա կյանքը, բայց, ցավոք, չէր հաջողվել: Էլ ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ ապրիլի 9-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացած N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 05.04.2015թ., ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ, վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

Նմանատիպ նյութեր