«Գերադասում եմ համարվել վատ նկարիչ, քան դադարել տարօրինակ մարդ լինելուց»․ Այսօր Սալվադոր Դալիի ծննդյան օրն է
Դալիի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։
Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային նկարներ։
1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի համար։
Այդ տարի նա առաջին անագամ գնում է Փարիզ, որտեղ Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։
1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։
Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում։