211652_close_icon
views-count18790 դիտում article-date 23:40 20-07-2017

Արտաշիրմել են Սալվադոր Դալիի աճյունը՝ նրա հնարավոր հայրությունը պարզելու համար

Այսօր Կատալոնիայի Ֆիգերաս քաղաքում ժամը 20-ին (Երևանի ժամանակով՝ 22-ին) բացվել է Սալվադոր Դալիի գերեզմանը՝ ԴՆԹ վերլուծություն կատարելու և նրա հնարավոր հայրությունը պարզելու համար: Այս մասին հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/07/20/dali-possible-daughter]euronews[/url]-ը: Արտաշիրմումը երեկոյան ժամին անցկացնելու պայմանն առաջադրել է Ֆիգերասի թանգարանի ղեկավարությունը: Արտաշիրմման որոշումը հուլիսի վերջին ընդունել է դատարանը, բավարարելով 61-ամյա Մարի Պիլար Աբելի հայցը: Վերջինս պահանջում է իրեն ճանաչել Դալիի դուստրը: Նա պնդում է, որ 1955 թ. իր մայրն աշխատել է մի ընտանիքում Կադակեսում, որտեղ տուն ուներ նաև Դալին: Աբելի խոսքով՝ իր մոր և նկարչի միջև «բարեկամական կապեր են ստեղծվել, որոնք այնուհետև վերածվել են գաղտնի սիրո»: Այդ մասին Աբելին պատմել է տատը: [img]http://shamshyan.com/ups/images/0336715001500579393450559.jpg[/img] Մարի Պիլար Աբելը ԴՆԹ թեսթ է հանձնել հուլիսի 11-ին: «Ինձ առաջին հերթին հետաքրքրում է իմ ծագումը»,- լրագրողներին ասել է Մարի Պիլար Աբելը,- «Ես ուզում եմ իմանալ՝ ով եմ ես: Եվ հույս ունեմ, որ կհաջողեմ իմանալ ճշմարտությունը»: [img]http://shamshyan.com/ups/images/0706216001500579411588087.jpg[/img] 28 տարի առաջ մահացած սյուրեալիստ-նկարչի և նրա հավանական դստեր ԴՆԹ-ների համեմատության համար կպահանջվի մի քանի շաբաթ: Փորձաքննությունը կանցկացվի Թունաբանության ազգային ինստիտուտում: Սալվադոր Դալին ամուսնացած է եղել ռուս գաղթական Ելենա Դյակոնովայի հետ, որից երեխա չի ունեցել: Եթե փորձաքննությունն ապացուցի, որ Սալվադոր Դալին Մարի Պիլար Աբելի կենսաբանական հայրն է, ապա նա կարող է հավակնել Դալիի ազգանվանն ու հեղինակային իրավունքներին:

Նմանատիպ նյութեր