Կանադայում 63 մլն դոլարով վաճառել են աշխարհի ամենամեծ չմշակված ադամանդը
Կանադական լեռնահանքարդյունաբերական Lucara Diamond Corporation ընկերությունը հսկայական չմշակված ադամանդ է վաճառել 63 մլն դոլարով, հաղորդում է Tass-ը:
Ադամանդի համար վճարված գինը ամենաբարձրն է մինչ օրս աշխարհում վաճառված չմշակված թանկարժեք քարի դիմաց: Բացի այդ, ընկերությունը քարի հետ կապված ցանկացած գործարքի համար նրա մշակումից հետո ստանալու է ստացված եկամտի 10%-ը:
Ադամանդը պեղվել է 2015 թվականին, Բոտսվանայում: Քաշը 813 կարատ է: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հունիսին վաճառքի է հանվելու էլ ավելի մեծ ադամանդ, որը նույնպես պեղվել է Բոտսվանայում: