211652_close_icon
views-count12888 դիտում article-date 23:25 04-04-2017

Աշխարհում ամենամեծ «Վարդագույն աստղ» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 71 մլն դոլարով. աճուրդը 5 րոպե է տևել

«Վարդագույն աստղ» հազվագյուտ ադամանդը դարձել է աճուրդով երբևէ վաճառված ամենաթանկարժեք քարը: Այս մասին հայտնում է BBC-ն: 59.6 կարատ քաշով քարը Հոնկոնգի Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 71 մլն դոլարով: Աճուրդի տունը հայտնել է, որ գնորդը հոնկոնգյան Chow Tai Fook Jewellery ընկերությունն է: Նշվում է, որ այն ընդամենը 5 րոպե է տևել: Ռեկորդային է ոչ միայն ադամանդի գինը, այլև չափսը: «Վարդագույն աստղը» պատմությանը հայտնի ամենամեծ հղկված վարդագույն քարն է, որ երբևէ վաճառվել են աճուրդում: [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/22/1062295/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում էր վաճառքի հանել «Վարդագույն աստղ» (Pink Star) կոչվող` աշխարհում ամենամեծ վարդագույն ադամանդը, որը կշռում է 59.6 կարատ (մոտ 11.8 գր): Այս մասին հայտնում էր Harper’s Bazaar-ը: Վարդագույն ադամանդի մեկնարկային գինն էր 60 մլն դոլար, սակայն ենթադրվում էր, որ այն հնարավոր կլինի վաճառել մոտ 80 մլն դոլարով: Նշվում էր, որ աճուրդը կազմակերպվելու է ապրիլի 4-ին՝ Հոնկոնգում:

Նմանատիպ նյութեր