Հազվագյուտ երկնագույն 6,1 կարատ ադամանդը Սոթբիզ աճուրդում վաճառել է 6.7 մլն դոլարով. BBC
Ժնևում Սոթբիզ աճուրդում 6,7 մլն դոլարով վաճառվել է հազվագյուտ երկնագույն ադամանդ, որը տարբեր ժամանակներում պատկանել է Եվրոպայի տարբեր թագավորական տներին: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-44140320]BBC[/url]-ն:
«Ֆարնեզե» երկնագույն ադամանդը առաջին անգամ նվիրաբերվել է Պարմայի արքակադուստ Իսաբելլա Ֆարնեզեի հարսանիքին: Նա 1715թ. ամուսնացել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի հետ:
Այնուհետև թանկարժեք զարդը ժառանգվել է և 300 տարի եղել է Ֆրանսիայի, Իտալիայի և Ավստրիայի թագավորական տների սեփականությունը:
6.1 կարատ երկնագույն «Ֆարնեզե» ադամանդն արդյունահանվել է Հնդկաստանի հայտնի Կոլկոնդա հանքավայում:
Ադամանդի գնորդը բավական արագ է կողմնորոշվել: Սակարկությունը տևել է ընդամենը 4 րոպե: Թանկարժեք քարի գնորդը նախընտրել է չհայտնել իր անունը: