«Վարդագույն խոստում» ադամանդը Christies-ի աճուրդում վաճառվել է 32 մլն դոլարով
«Վարդագույն խոստում» (Pink Promise) անվանումը ստացած 14.93 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը Հոնկոնգում կայացած Christie's-ի աճուրդում վաճառվել է 31.86 մլն դոլարով։ Այդ մասին հաղորդում է Forbes-ը։
Մինչ աճուրդը, նրա նախնական գինը սահմանվել էր 25-42 մլն դոլար։ Քարը տեղադրված է պլատինե օղի վրա և շրջապատված է փոքր ադամանդներով։
Նշվում է, որ «Վարդագույն խոստում»-ը նկարագրվում է որպես բացառիկ վառ գույնի վարդագույն ադամանդ: