Մայիսի 9-ին տոնական տրամադրություն էր տիրում Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 9-ին տոնական տրամադրություն էր Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրում:
Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, քաղաքապետարանի և ենթակա կազմակերպությունների բոլոր աշխատակիցները, Ապարանի հոգևոր հովիվները, ոստիկանության, արտակարգ իրավիճակների տարածքային ծառայության, զինկոմիսարիատի, հիմնարկ - ձեռնարկությունների աշխատակիցներ, դպրոցների մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներ և հարյուրավոր ապարանցիներ եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում նահատակված քաջորդիների հիշատակին:
Արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոնում և հուշահամալիրում տեղի ունեցան խոնարհման և պսակադրման արարողություններ, հոգևոր հայրերի կողմից մատուցվեցին աղոթքի կարգեր:
Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը ողջունեց վետերաններին, նրանց հանձնեց դրամական պարգեւներ, Ապարանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը վետերաններին նվիրեց «Նարեկ» աղոթարաններ:
Ապարանցիները իրենց խոնարհումը բերեցին Մայիսյան հաղթանակները կերտած սերունդների պայծառ հիշատակին:
Լուսանկարները` Տիգրան Նադարյանի