Համացանցում հայտնվել են նոր BMW X2-ի լուսանկարները
Դեռևս սեպտեմբերին բավարական կոնցեռնը հայտարարել էր նոր BMW X2 ամենագնացի թողարկման մասին և ներկայացրել նախատիպը:
Ըստ փորձագետների՝ լուսանկարներում ներկայացված ամենագնացը պահպանել է նախատիպի դիզայնը: Կփոխվի միայն առջևի բամպերը, օպտիկան:
Նոր մոդելը կներկայացվի Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոշոուին, որը սպասվում է աշնանը, իսկ վաճառքում կհատյնվի արդեն 2018թ.-ին: