3743 դիտում
15:26 09-05-2016
Դատարկախոսություն է. Է. Նալբանդյանը՝ Ռուսաստանի ճնշումների արդյունքում ԼՂ ճանաչման հարցը օրակարգից դուրս գալու տեղեկությունների մասին
[b]Հարց. Պարոն Նալբանդյան, Հանրապետության Նախագահը նախապայմաններ առաջադրեց, որոնց դեպքում կվերսկսվեն բանակցությունները: Ցանկանում ենք իմանալ` միջազգային հանրությունից արդեն կա՞ն որոշակի արձագանքներ։
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Մեկ օր առաջ արտգործնախարարությունում ես հանդիպում ունեցա Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, և այդ հանդիպման մասին հաղորդագրության մեջ հստակ նշվեց այն, ինչ բազմիցս ասվել էր մեր կողմից. այն, որ այս փուլում հանդիպումները և քննարկումները կարող են վերաբերել նրան, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ: Եվ իհարկե, ներդնել համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ կտան դա ապահովել, որպեսզի հնարավոր լինի պայմաններ ստեղծել հետագայում բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով:
Հարց. Պարոն Նալբանդյան, Հայաստանը կարծես ձեռնպահ է մնում Արցախի ճանաչումից: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը։ Դուք ասում եք` ագրեսիա լինի, իշխանությունը կճանաչի, հիմա ագրեսիան տեսանք մեր աչքի առաջ:
Էդվարդ Նալբանդյան. Հարցը նրանում է, որ երկու պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ հստակ ասվում էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Արցախի միջև բանակցություններից, և այլ զարգացումներից, ներառյալ միջազգային բեմահարթակում:
[b]Հարց. Ինչի՞ց ենք վախենում:
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Վախի հարց չկա, մենք ոչնչից էլ չենք վախենում: Պետք է նկատի ունենալ, որ դա բավական նուրբ հարց է, և այստեղ ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ մոտեցումների կարիք չկա։ Միջազգային հանրությունը կիսում է մեր մոտեցումը, և մեր դիրքորոշումն էլ համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Դրա մասին էին խոսում եռանախագահող երկրների ղեկավարների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հինգ հայտարարությունները։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը մինչ այսօր խուսափում է որևէ հղում կատարել այդ հինգ հայտարարություններին: Իսկ այդ հինգ հայտարարությունները հանդիսանում են միջազգային հանրության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Եվ նաև կհիշեցնեմ` թե Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից և թե Ռուսաստանից այս օրերին նորից հստակ հնչեց, որ բանակցությունների առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է։ Եվ դա միշտ կենտրոնական տեղ է զբաղեցրել բանակցություններում, որոնց արդյունքում, իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ ապահովվի նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի թե ճանաչումը, թե իրացումը:
[b]Հարց. Պարոն նախարար, խոսակցություններ կային, որ Ռուսաստանի կողմից ճնշումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը օրակարգից կամ քննարկումներից դուրս եկավ։
[/b]
Էդվարդ Նալբանդյան. Դա դատարկախոսություն է:
Նմանատիպ նյութեր
7185 դիտում
09:41 29-05-2018
Կնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է օրակարգից. The Jerusalem Post
2498 դիտում
15:32 10-05-2019
Վանեցյանի առաջարկով կառավարության օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգի մասին հարցը
1555 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Այս բաժնից
718 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
667 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1081 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի