2477 դիտում
15:32 10-05-2019
Վանեցյանի առաջարկով կառավարության օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգի մասին հարցը
Կառավարության այսօրվա նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց օրակարգից հանել Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
«Այս որոշումը չի ուղարկվել մեզ՝ ուսումնասիրելու և կարծիք ստանալու, բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այս որոշման ընդունման դեպքում կուտակվելու են մի սերվերում տվյալներ, որոնք շատ գաղտնի են և պարունակելու են մեր երկրի, եթե ավելի կոպիտ ասենք, գետնի վրա և գետնի տակ եղած ողջ ինֆոստրուկտուրան, ընդերքը և կորդինատները: Պարզ չէ, թե այդ տեղեկությունները ոնց ենք պաշտպանելու, պահպանելու դրանց արտահոսքը, և պարզ չէ օգտվողների ցանկն այս տվյալներից»,- ասաց Վանեցյանն ու առաջարկեց հարցը հանել օրակարգից, խորը քննարկելուց հետո ընդունել:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հստակեցրեց, որ հայեցակարգն է այսօր քննարկվում, ոչ թե համակարգի ստեղծելը, և մինչ համակարգի ստեղծելը մեկ տարի ունեն:
Արդյունքում հարցը հանվեց: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ կոմիտեի նիստին հարցը քննարկվել է, և առաջարկեց շատ չհետաձգել այն, քանի որ գտնում է՝ փոփոխությունները տեխնիկական կլինեն: «Այս պրոցեսը պետք է հնարավորինս արագ տեղից շարժենք», - ասաց փոխվարչաետը:
Սակայն վարչապետն ընդառաջեց ԱԱԾ տնօրենի առաջարկին և նշեց, որ պետք չէ շտապել, ափալ-թափալ անել, և 2 շաբաթ ժամանակ սահմանեց:
Նմանատիպ նյութեր
1859 դիտում
16:19 20-06-2019
Քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից
2097 դիտում
15:58 23-05-2019
Կառավարությունն ընդունեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը
2250 դիտում
09:54 10-07-2020
Ինչու «Ընդերքի մասին» օրի նագիծը հանվեց օրակարգից. պատգամավորի ու փոխնախարարի միջև ի՞նչ կապ կա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
364 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
778 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
670 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը